շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
ԵՄ–ն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույց է պատրաստում

ԵՄ–ն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ զեկույց է պատրաստում

 Եվրահանձնաժողովը հետաքրքրված է Անկարայի հետ ռազմավարական հարաբերություններով և համապատասխան զեկույցներ է պատրաստում։ Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել հանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն։

Թեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ իր երկիրը Եվրամիությունից ոչինչ չի ակնկալում: Նա նաև քննադատել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ Բրյուսելի «կանխակալ» դիրքորոշումը:

«Կարևոր է հիշեցնել, որ ԵՄ-ն ռազմավարական առումով շահագրգռված է Թուրքիայի, նրա ժողովրդի հետ երկկողմանի համագործակցությամբ, Միջերկրական ծովի արևելյան հատվածում անվտանգ միջավայրի հաստատմամբ... Եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունը և Եվրահանձնաժողովը սկսել են աշխատել Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների իրավիճակի վերաբերյալ զեկույցի վրա՝ ԵՄ գագաթնաժողովի հունիսյան հանձնարարականի համաձայն», - ասել է Պիսոներոն:

Նրա խոսքով՝ այս զեկույցը պետք է սահմանի հարաբերությունների զարգացման ռազմավարությունը և գործիքակազմը։

 

  • Կիսվել: