շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵՄ-ն ռուսական նավթային ընկերությունների դեմ կխստացնի պատժամիջոցները, բայց նավթի ներկրումը չի արգելի

ԵՄ-ն ռուսական նավթային ընկերությունների դեմ կխստացնի պատժամիջոցները, բայց նավթի ներկրումը չի արգելի

Եվրամիությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել ՛՛Ռոսնեֆտ՛՛, ՛՛Տրանսնեֆտ՛՛ և ՛՛Գազպրոմնեֆտ՛՛ նավթային ընկերությունների դեմ, սակայն կշարունակի գնումներ կատարել նրանցից։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ում իր աղբյուրին։

Ինչպես ենթադրվում է՝ ռուսական երեք ընկերություններին սպառնում է ներդրումների արգելք, որը կսառեցնի ԵՄ աղբյուրներից ստացվող վառելիքի բոլոր տեսակների մշակման և հետազոտման հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը:

Կայքի աղբյուրը, սակայն, հայտնում է նաև, որ, այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների շատ կառավարություններ խնդրել են բացառություններ սահմանել, որոնք թույլ կտան ԵՄ ընկերություններին շարունակել նավթ գնել Ռուսաստանից։

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ հենց այս խնդրանքն է հանգեցրել նոր պատժամիջոցների հաստատման հետաձգմանը, որոնք պետք է հաստատվեին դեռ մարտի 13-ին:

 

  • Կիսվել: