երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

ԵՄ ԱԳ նախարարները մտադիր են փետրվարի 20-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ այն մինչև փետրվարի 24-ը ներկայացնելու նպատակով։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության աղբյուրը։

«Նախարարները կքննարկեն պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ մինչև փետրվարի 24-ն այն ընդունելու նպատակով»,- ասել է նա։ Ավելի վաղ մեկ այլ աղբյուր հայտնել էր, որ փորձելով ժամանակ ունենալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ համաձայնության գալու համար մինչև փետրվարի 24-ը, ԵՄ երկրները հրաժարվել են Ռուսաստանի միջուկային հատվածի դեմ պատժամիջոցների և ԵՄ ռուսական ադամանդի արտահանման շուրջ համաձայնության գալու փորձերից։ Այսպիսով, ռուսական արտահանման նկատմամբ սահմանափակումներն ընդհանրապես չեն ներառվի այս փաթեթում։

  • Կիսվել: