շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԵՄ-ն պիտի խստացնի իր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն պիտի խստացնի իր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը պետք է խստացնի իր քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ, այս հարցում կա կոնսենսուս։ Այս մասին ZDF-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նա հավելել է, որ ԵՄ անդամ տարբեր երկրներ իրենց շահերն ունեն Պեկինի հետ փոխգործակցության հարցում, սակայն ՛՛Չինաստանը շատ է փոխվել, և այս փաստը ճանաչում են բոլոր երկրները՛՛։

Վերջին ամիսներին, ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, եվրոպական երկրները ձևավորել են ընդհանուր ռազմավարություն,ու չնայած այս գործընթացը դեռ ավարտված չէ, դա ցույց է տալիս, որ, բացի Չինաստանի հետ հարաբերությունների առավելություններից, կան նաև ռիսկեր։

  • Կիսվել: