հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի հացահատիկի պակասին. Հունաստանի ԱԳՆ տեղակալ

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի հացահատիկի պակասին. Հունաստանի ԱԳՆ տեղակալ

Հունաստանն ու Եվրամիությունը պետք է պատրաստ լինեն շուկայում հացահատիկի պակասին, էներգետիկ և պարենային ճգնաժամերին: Այս մասին ասել է Բրյուսեում ասել է Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նա նշել է, որ Եվրոպայի և նրա քաղաքացիների համար լրջագույն խնդիր է էներգակիրների գնի բարձրացումը:

՛՛Այդ մարտահրավերի պատասխանը պետք է տա Եվրոպան։ Ամեն երկիր չէ, որ կարող է միայնակ հաղթահարել էներգետիկ ճգնաժամի հետևանքները՛՛,-նշել է Վարվիցիոտիսը:

Նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նաև եվրոպական շուկայում հացահատիկի դեֆիցիտի։

Այս առնչությամբ Հունաստանի ԱԳ փոխնախարարն ասել է. ՛՛Մենք պետք է սկսենք պատրաստվել Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքներին, իսկ դա շուկայում հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Դա կարող է հանգեցնել, առաջին հերթին, զգալի գնաճի, երկրորդը՝ կարող ենք դրա հետևանքները տեսնել ավելի լայն տարածաշրջանում, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Եվրոպան պետք է սկսի պատրաստվել պարենային ճգնաժամին՛՛:

 

  • Կիսվել: