երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը

Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ տնտեսական և անհատական ​​պատժամիջոցների հինգերորդ փաթեթը՝ կապված Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության հետ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԵՄ խորհուրդը։


Հինգերորդ փաթեթը ներառում է.

  • ռուսական նավերի՝ դեպի իրենց նավահանգիստները մուտքի արգելք։ Բացառություններ կլինեն գյուղատնտեսական և պարենային ապրանքների, մարդասիրական օգնության և էներգետիկայի համար:
  • Ռուսական ածխի մատակարարումների էմբարգոյի մասին համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի ամռան վերջին։ ԵՄ ածխի ներմուծումը ներկայումս կազմում է տարեկան 8 միլիարդ եվրո։
  • Ռուսական և բելառուսական ավտոմոբիլային տրանսպորտի ցանկացած ընկերության արգելք։ Բացառություններ կարող են լինել մի շարք ապրանքների համար, ինչպիսիք են դեղագործական, բժշկական, գյուղատնտեսական և պարենային ապրանքները, ներառյալ՝ ցորենը, ինչպես նաև՝ մարդասիրական նպատակներով ավտոմոբիլային տրանսպորտի համար։
  • Ռուսաստան ավիավառելիքի, քվանտային համակարգիչների, կիսահաղորդիչների ներմուծման արգելք։ Հետագա արտահանման արգելքները ուղղված են ինքնաթիռների վառելիքի և այլ ապրանքների, ինչպիսիք են քվանտային համակարգիչները և առաջադեմ կիսահաղորդիչները, բարձր տեխնոլոգիական էլեկտրոնիկան, ծրագրային ապահովումը և տրանսպորտային սարքավորումները:
  • Ծովամթերքի և ալկոհոլի ներմուծման արգելք։ Արտահանման և ներմուծման համաձայնեցված արգելքները կազմում են, համապատասխանաբար, 10 միլիարդ և 5,5 միլիարդ եվրո»։
  • Չորս առանցքային ռուսական բանկերի գործարքների արգելք և ակտիվների սառեցում, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։ Այս բանկերի՝ SWIFT-ից անջատվելուց հետո նրանց ակտիվները կսառեցվեն, և, այդպիսով, դրանք ամբողջությամբ կանջատվեն ԵՄ շուկաներից։

  • Կիսվել: