երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԵՄ-ն դադարեցրեց վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

ԵՄ-ն դադարեցրեց վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը

Եվրամիությունը կասեցրել է վրաստանյան դիվանագիտական ​​անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամները, գլխավոր դատախազը, պետական ​​աուդիտի վարչության պետը և պաշտոնատար այլ անձինք։

Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ պատկանող պաշտոնական կայքում։

Սովորական անձնագրերով Վրաստանի քաղաքացիները կրկին կկարողանան ճանապարհորդել Եվրամիության տարածքով։

Նշենք, որ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում որոշել էր դադարեցնել վրացական դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ 

  • Կիսվել: