ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԵՄ-ն չի կարող Ուկրաինային տրամադրել 1,3 մլրդ եվրոյի ռուսական սառեցված ակտիվները. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՄ-ն չի կարող Ուկրաինային տրամադրել 1,3 մլրդ եվրոյի ռուսական սառեցված ակտիվները. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրը հայտարարել է, որ անհնար է Ուկրաինային փոխանցել երկրում սառեցված ռուս ձեռնարկատերերի ակտիվները 1,3 միլիարդ եվրոյի չափով։ Այս մասին նա հայտարարել է LCI հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Լեժանդրը պարզաբանել է, որ դա հակասում է գործող կանոններին՝ մատնանշելով, որ արգելափակված միջոցները հնարավոր չէ բռնագանձել առանց դատարանի որոշման։ Նա հավելել է, որ Եվրամիությունը դիտարկում է Ուկրաինային աջակցելու այլ տարբերակներ։

Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն օրինական էր համարել Մոսկվայի սառեցված ակտիվների փոխանցումն Ուկրաինայի վերականգնմանը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում։ Նա նաև ընդգծել է, որ եվրոպական միավորումը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Կրեմլի վրա։

  • Կիսվել: