երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024 թվականը չափազանց կարևոր է լինելու ամբողջ Եվրոպայի համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

2024 թվականը չափազանց կարևոր է լինելու ամբողջ Եվրոպայի համար․ Ֆրանսիայի ԱԳՆ

Այս տարին չափազանց կարևոր է լինելու ամբողջ եվրոպական մայրցամաքի համար, հատկապես ԱՄՆ ընտրությունների համատեքստում, կարծում է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։

Այդ մասին նա հայտարարել է գերմանացի գործընկեր Աննալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ։

«Ինձ համար գլխավորը մեր առաջին հանդիպման ժամանակ նշելն էր այն փաստը, որ ֆրանս-գերմանական տանդեմն ավելի կարևոր է, քան երբևէ։ 2024 թվականը առանցքային տարի է լինելու ողջ մայրցամաքի համար։

«Ես խոսում եմ այս մասին, մասնավորապես, ԱՄՆ ընտրությունների համատեքստում, որը կպահանջի իրավիճակի վերլուծություն՝ կախված արդյունքներից»,-ասել է Սեժուրնեն։

  • Կիսվել: