շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵՄ-ն բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը․ Եվրահանձնաժողով

ԵՄ-ն բացառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման հնարավորությունը․ Եվրահանձնաժողով

Եվրամիությունը մտադիր չէ մեղմացնել հակառուսական պատժամիջոցները՝ Ուկրաինայում դիվանագիտական կարգավորման շրջանակում զինադադարի դեպքում, իսկ դրա հետ կապված լրատվամիջոցների արտահոսքերը «մաքուր շահարկումներ» են։ Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ Նրան խնդրել են մեկնաբանել SkyNews հեռուստաալիքի հաղորդագրությունը, որ Եվրամիությունը, իբր, ուսումնասիրում է սահմանափակումները որոշ չափով մեղմելու հնարավորությունը՝ զինադադարի կնքման և «ամբողջական պահպանման» դեպքում:

«Կարող եք վստահ լինել, որ մենք լիովին կպահպանենք պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա, մնացածը զուտ շահարկումներ են։ Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների 18 փաթեթ և պատրաստում ենք 19-րդը», - ասել է Պոդեստան ։ 

 

  • Կիսվել: