երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԵՄ-ն 230 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՄ-ն 230 միլիոն եվրո կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Եվրամիությունը լրացուցիչ 230 միլիոն եվրո կհատկացնի նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար: Այս մասին Բրյուսելում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հակաճգնաժամային կառավարման եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, գրում է Ria Novosti-ին։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ ԵՄ-ն կտրամադրի մոտ 230 միլիոն եվրո՝ կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին օգնելու համար»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նշված է, 114 միլիոն եվրո կուղղվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ևս 15 միլիոն եվրո՝ Աֆրիկա՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

Բացի այդ, 100 միլիոն եվրո կհատկացվի պատվաստանյութերի արտադրության և հետազոտական ​​ծրագրերի համար: Եվս 3 միլիոն եվրո կհատկացվի ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի աշխատանքներին՝Ուհանից համայնքների քաղաքացիների վերադարձի համար:

  • Կիսվել: