ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ խորհուրդը վերջնականապես ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

ԵՄ խորհուրդը վերջնականապես ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը

ԵՄ խորհուրդը վերջնականապես ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային մատակարարումների հետաձգված էմբարգոն:

Այս մասին ասված է ԵՄ խորհրդի՝ ուրբաթ հրապարակված որոշման մեջ։ Այսպիսով, փաստաթղթի համաձայն, վեց ամսվա ընթացքում ԵՄ երկրները նախատեսում են ամբողջությամբ դադարեցնել ռուսական հում նավթի, իսկ ութ ամսվա ընթացքում՝ ռուսական նավթամթերքի ներկրումը։ Խոսքը ծովով տեղափոխվող նավթի մասին է, ժամանակավորապես բացառությունը վերաբերում է խողովակաշարով տեղափոխվող նավթին։

Բացի այդ, «Բուլղարիան և Խորվաթիան ժամանակավոր արտոնություններ կստանան Ռուսաստանից հում նավթի ներմուծման համար»,- ասվում է փաստաթղթում։ Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն ուրբաթ ավելի ուշ՝ ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.

- ԵՄ  տարածքում «Ռոսիա-24», «ՌՏՌ-Պլանետա», «ՏՎ-Ցենտր» հեռուստաալիքների  անջատում

- Սբերբանկի, Ռոսսելխոզբանկի, Մոսկվայի կրեդիտային բանկի և Բելառուսի զարգացման և վերակառուցման բանկի SWIFT-ից անջատում

- խորհրդատվական, աուդիտորական և PR ծառայությունների արգելք

- ամպային ծառայությունների հասանելիության սահմանափակում

- Ռուսական նավթի մատակարարումների վրա մասնակի էմբարգոյի ներդրում

- Բուլղարիայի և Խորվաթիայի համար Ռուսաստանից նավթի և նավթամթերքի ծովային       մատակարարումների արգելքի ժամանակավոր բացառություններ:

  • Կիսվել: