հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության ոլորտում համատեղ գնումների համար 150 մլրդ եվրո հատկացնել

ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության ոլորտում համատեղ գնումների համար 150 մլրդ եվրո հատկացնել

Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել եվրոպական անվտանգության և պաշտպանության ոլորտում համատեղ գնումների համար 150 միլիարդ եվրո հատկացնել և ստեղծել «Անվտանգության գործողություններ Եվրոպայի համար» (SAFE) գործիքը:

Այն կֆինանսավորի հրատապ և լայնածավալ ներդրումներ եվրոպական պաշտպանական տեխնոլոգիական և արդյունաբերական բազայում: Նպատակն է մեծացնել արտադրական կարողությունները՝ ապահովելով պաշտպանական սարքավորումների հասանելիությունը անհրաժեշտության դեպքում:

Բացի դրանից՝ SAFE-ը թույլ կտա ԵՄ-ին շարունակել աջակցել Ուկրաինային՝ հենց սկզբից այդ գործիքին միացնելով նրա պաշտպանական արդյունաբերությունը։

  • Կիսվել: