երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԵՄ-ից ՌԴ արտահանման շուրջ կեսը հայտնվել է նոր պատժամիջոցների տակ. Եվրահանձնաժողով

ԵՄ-ից ՌԴ արտահանման շուրջ կեսը հայտնվել է նոր պատժամիջոցների տակ. Եվրահանձնաժողով

 Հաշվի առնելով պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ ԵՄ-ից Ռուսաստան արտահանման գրեթե կեսը (2021 թվականի դրությամբ) հայտնվել է սահմանափակող միջոցների տակ, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
ԵՄ խորհուրդն այսօր հաստատել է պատժամիջոցների նոր փաթեթը, որն ուժի մեջ կմտնի ավելի ուշ՝ պաշտոնական լրագրում հրապարակվելուց հետո, այդ ժամանակ էլ հայտնի կդառնան անձնական սահմանափակումների տակ հայտնված ֆիզիկական անձանց և կազմակերպությունների անվանական ցանկը։
 
«Արգելքներն ու սահմանափակումները վերաբերում են Եվրամիությունից 11,4 միլիարդ եվրոյի արտահանմանը (2021 թվականի դրությամբ)։ Դրանք լրացնում են ավելի վաղ ընդունված պատժամիջոցների փաթեթներին համապատասխան 32,5 մլրդ եվրոյի արտահանման արգելքը։ Հաշվի առնելով այսօրվա փաթեթը՝ Եվրամիությունն ընդհանուր առմամբ պատժամիջոցներ է սահմանել 2021 թվականի տվյալներով Ռուսաստանի ուղղությամբ իր արտահանման գրեթե կեսի (49%) դեմ»,- ասված է փաստաթղթում։

  • Կիսվել: