շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թ. փետրվարից ի վեր հասել է 20 միլիարդ եվրոյի

ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թ. փետրվարից ի վեր հասել է 20 միլիարդ եվրոյի

Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը 2022 թ. փետրվարից ի վեր հասել է 20 միլիարդ եվրոյի։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հայտնում է «Իզվեստիա»-ն։

Նշվում է, որ նա պարզաբանել է, որ ընդհանուր գումարը կազմում է շուրջ 20 միլիարդ եվրո և ներառում է առանձին անդամ պետությունների կողմից պաշտպանական ռազմական տեխնիկայի երկկողմ մատակարարումներ և 5,6 միլիարդ եվրոյի չափով ֆինանսավորում Խաղաղության եվրոպական հիմնադրամից:

  • Կիսվել: