ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
ԵՄ-ի Էներգետիկայի հարցերով նախարարների արտահերթ հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին

ԵՄ-ի Էներգետիկայի հարցերով նախարարների արտահերթ հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին

Եվրամիության երկրների Էներգետիկայի հարցերով նախարարներն արտահերթ հանդիպում կանցկացնեն մայիսի 2-ին՝ ռուսական գազի մատակարարումների եւ ռուբլով վճարումների քննարկման համար: Ապրիլի 29-ին Լեհաստանի հեռուստատեսության եթերում այդ մասին հայտարարել Է Լեհաստանի կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվան:

«Մայիսի 2-ին շտապ կարգով կգումարվի Էներգետիկայի հարցերով նախարարների խորհուրդ: Այդ հարցը (ռուսական գազի գնման եւ ռուբլով վճարումների) կլինի քննարկման գլխավոր կետերից մեկը: Ես հույս չունեմ, թե երկրները պարզորոշ կարտահայտվեն, բայց, հնարավոր Է, մենք իմանանք ավելին: Նույնիսկ եթե երկիրն ավելի վաղ ռուբլով վճարումներ Է հայտարարագրել, նա կարող Է դրանից հրաժարվել»,- ասել Է Մոսկվան:
 
 

Ապրիլի 27-ին «Գազպրոմը» հայտնել Է, որ լիովին դադարեցրել Է գազի մատակարարումները Բուլղաիայի «Բուլղարգազ» ընկերությանը եւ Լեհաստանի PGNiG-ին՝ սահմանված ժամկետում ռուբլով չվճարելու պատճառով: Սակայն Լեհաստանը շարունակում Է գնել ռուսական գազը, չնայած այն հայտարարություններին, թե դա չի անի: Նոր սխեմայով վճարելուց հրաժարվելու պատճառով Ռուսաստանից ուղիղ մատակարարումների դադարեցումից հետո ռուսական գազը Լեհաստան Է գնում ռեվերսով Գերմանիայից «Յամալ - Եվրոպա» գազատարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: