Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման հարցում. Գրոնո
Շնորհակալ եմ ադրբեջանցի գործընկերներին այս շաբաթ իրենց երկիր այցելելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
«Ես նաև այցելեցի Նախիջևան, որտեղ հանդիպեցի Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և տեղում ծանոթացա տրանսպորտային ենթակառուցվածքներին՝ հնարավոր փոխգործակցության նպատակով։
Եվրամիությունը կշարունակի սերտ գործընկերոջ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման, ինչպես նաև տրանսպորտային և կապի ենթակառուցվածքների զարգացման հարցերում»,-նշել է նա:


