չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանականության կարգավորման կանոնները

ԵՄ երկրները համաձայնեցրել են արհեստական բանականության կարգավորման կանոնները

 Եվրամիության երկրներն ու օրենսդիրները 10 ժամ տևած քննարկումներից հետո համաձայնության են եկել արհեստական ինտելեկտի համակարգերը, ինչպես օրինակ՝ ChatGPT-ն կարգավորող կանոնների շուրջ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին։

Աղբյուրը նշել է, որ ԵՄ կառավարությունները փոխզիջումների են գնացել՝ հույս ունենալով օրենսդիրների աջակցությունը ձեռք բերել, որպեսզի կարողանան արհեստական բանականությունն օգտագործել կենսաչափական հսկողության համար՝ ազգային անվտանգության, պաշտպանության և ռազմական նպատակներով:

Դեկտեմբերի 6-ին մեկնարկած բանակցությունները դեռ շարունակվում են։ Դրանց առանցքում է կենսաչափական հսկողության օգտագործումը, որն օրենսդիրները ցանկանում են արգելել:

  • Կիսվել: