հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո

ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո

Եվրամիության  պետությունների ռազմական ծախսերը 2022 թվականին աճել են 6%-ով և կազմել ռեկորդային 240 մլրդ եվրո: Այս մասին հայտնել է Եվրոպական պաշտպանության գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ Եվրամիության 27 երկրներից 20-ն ավելացրել է պաշտպանության հատկացումները, նրանցից վեցը ռազմական ծախսերն ավելացրել ավելի քան 10%-ով։

Ռեկորդակիրներ են դարձել ՆԱՏՕ-ի անդամակցությանն սպասող Շվեդիան՝ 30,1 % աճով, Լյուքսեմբուրգը՝ 27,9 %, Լիտվան՝ 27,6 %, Իսպանիան՝ 19,3 %, Բելգիան՝ 14,8 % և Հունաստանը՝ 13,3% աճով։

Բոլոր ռազմական ծախսերի գրեթե մեկ չորրորդը՝ 58 միլիարդ եվրո, ուղղված է նոր տեսակի զենքերի ձեռքբերմանը․ այս թիվը 2021 թ․-ի համեմատ աճել է 7 %-ով։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նաև Եվրոպական պաշտպանության գործակալության ղեկավարն է, հայտնել է, որ ԵՄ երկրների զինված ուժերը պետք է պատրաստ լինեն «ավելի պահանջկոտ ժամանակաշրջանի»։

«Այս նոր իրողություններին հարմարվելը նախ և առաջ նշանակում է ավելի շատ ներդրումներ պաշտպանության ոլորտում։ Ռեկորդային 240 միլիարդ եվրոն հիմք է դնում անդամ երկրների հանձնառությանը՝ ամրապնդելու եվրոպական պաշտպանությունը», - ասել է Բորելը։

  • Կիսվել: