կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ դատարանը հաստատել է պետական ծառայողների համար կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքը. BBC

ԵՄ դատարանը հաստատել է պետական ծառայողների համար կրոնական խորհրդանիշներ կրելու արգելքը. BBC

Եվրամիության արդարադատության դատարանը որոշել է, որ ԵՄ անդամ երկրների պետական ​​մարմիններն իրավունք ունեն թույլատրել կամ արգելել իրենց ծառայողներին կրել կրոնական համոզմունքների հետ կապված ատրիբուտներ, ներառյալ՝ փարաջան և հիջաբը, գրում է BBC-ն:

Դատարանն ընդգծել է, որ Եվրամիության անդամ պետությունների իշխանություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշել «չեզոքության» պարամետրերը իրենց աշխատակիցների հագուստի կարգավորումներում:

Այնուամենայնիվ, քաղաքականությունը պետք է իրականացվի «հետևողական և համակարգված կերպով», և միջոցները պետք է կիրառվեն խիստ անհրաժեշտության դեպքում, նշել է դատարանը։

Եվրոպայում երկար տարիներ չեն հանդարտվում հիմնականում կանանց մուսուլմանական ավանդական հագուստի թույլատրելիության մասին վեճերը։

Ֆրանսիան ԵՄ առաջին երկիրն էր, որը 2010 թվականին արգելեց հանրային վայրերում մուսուլմանական հագուստ կրելը: Այս տարի էլ Ֆրանսիայի կառավարությունը մահմեդական աշակերտուհիներին արգելեց կրել աբայա՝ ավանդական զգեստը։

2017 թվականի ապրիլի վերջին Գերմանիայի Բունդեսթագն օրենք ընդունեց, որն արգելում է հանրային ծառայության աշխատակից կանանց կրել դեմքը ծածկող գլխաշորեր՝ նիկաբ և բուրկա:

2018 թվականին Դանիայում ուժի մեջ մտավ հանրային վայրերում դեմքը ծածկելու արգելքը, որին հետևեց առաջին տուգանքը՝ նիկաբ կրելու համար:

  • Կիսվել: