շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային և Մերձավոր Արևելքի հակամարտությունը

ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն աջակցությունն Ուկրաինային և Մերձավոր Արևելքի հակամարտությունը

Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունները կրկին կդառնան Բրյուսելում Եվրամիության 27 երկրի արտգործնախարարների նիստի գլխավոր թեմաները, որն այս տարի վերջինն է:

Նախօրեին ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ Միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը մտադիր է նախարարներին կոչ անել աջակցել Կիևին ռազմաճակատում տիրող բարդ իրավիճակի և ԱՄՆ Սենատի կողմից Ուկրաինային օգնություն ցույց չտալու պատճառով: Դիվանագետն ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային «անկախ ԱՄՆ-ում իրադարձությունների զարգացումից և ամերիկյան վարչակազմի գործողություններից»:

Ինչ վերաբերում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը, ապա նախարարները, ինչպես սպասվում է, կքննարկեն իրադարձությունների զարգացումը Գազայում՝ ռազմական գործողությունների վերսկսման և Գազայի հարավում դրանց տարածման ֆոնին, հայտնել են ԵՄ խորհրդում:

ԵՄ ԱԳՆ ղեկավարները ԵՄ խորհրդի նիստի նախօրեին աշխատանքային նախաճաշ կունենան Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և աշխատանքային ընթրիք՝ Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ:

  • Կիսվել: