կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի՝ կնոջից ստացած ապտակը

Ելիսեյան պալատը մեկնաբանել է Մակրոնի՝ կնոջից ստացած ապտակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը մեկնաբանել է նրա և երկրի առաջին տիկնոջ միջև տեղի ունեցած միջադեպը Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում, երբ Բրիժիտ Մակրոնը ձեռքով հրում է ամուսնու դեմքը տեսախցիկների առաջ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ՝ մեկնարկելով իր շրջագայությունը Հարավարևելյան Ասիայում։ 

Տեսանյութում Բրիժիտ Մակրոնը հրում է ամուսնու դեմքը, նախքան նա կիջներ նախագահական ինքնաթիռից։ Մակրոնն անմիջապես ուշքի է գալիս և ձեռքը թափահարում տեսախցիկների առաջ։ 

Բրիժիտ Մակրոնը որոշ ժամանակ չի երևում, այնուհետև զույգը միասին իջնում է ինքնաթիռի սանդուղքով։

ԶԼՄ-ներում այս միջադեպը լայն քննարկման առարկա է դարձել։ Ելիսեյան պալատը հերքել է այն մեկնաբանությունները, թե ամուսինները վիճել են։

«Դա այն պահն էր, երբ նախքան շրջագայության մեկնարկը նախագահը և նրա կինը վերջին անգամ թեթևանում էին՝ կատակելով։ Դա մտերմության պահ էր», - հայտնել են Մակրոնի գրասենյակից։

Մակրոնի այցը Վիետնամ առաջինն է Ֆրանսիայի նախագահի կողմից գրեթե մեկ տասնամյակի ընթացքում։ Ըստ Reuters գործակալության՝ այցի նպատակն է մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունն իր նախկին գաղութում։ 

 

  • Կիսվել: