հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էկվադորում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 14-ի

Էկվադորում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը հասել է 14-ի

Էկվադորում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, ևս 381-ը՝ վիրավորվել։ Այս մասին  Twitter-ում հայտնել է նախագահ Գիլերմո Լասսոյի մամուլի ծառայությունը։

«14 զոհ, 381 վիրավոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

6,7 մագնիտուդով երկրաշարժի մասին հայտնի է դարձել մարտի 18-ին։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է 32 հազար բնակչություն ունեցող Նարանհալ քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 85 կմ խորության վրա։

Երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգներում։ Նարանհալ քաղաքում փլուզումներ են եղել ։ Մի քանի քաղաքներ մասամբ հոսանքազրկվել են։ Վնասվել է մոտ 50 բնակելի շենք, ևս յոթը ավերվել է։ Վնասվել են 17 դպրոցների և բուհերի, ինչպես նաև 31 բժշկական կենտրոնների շենքեր։

  • Կիսվել: