երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, կան ավերածություններ

Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, կան ավերածություններ

Մարտի 18-ին Էկվադորում 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Աղետի էպիկենտրոնը գտնվել է Նարանջալ քաղաքից 17 կիլոմետր հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 32 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 85 կիլոմետր խորության վրա։

Նշվում է, որ կան վիրավորներ և զոհ, փլուզվել են շինություններ։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Էլ Օրո, Լոս Ռիոս, Էսմերալդա նահանգներում։

  • Կիսվել: