շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էկվադորի նախագահը ներողություն է խնդրել սեռական ոտնձգության ենթարկված կանանց մասին հայտարարության համար

Էկվադորի նախագահը ներողություն է խնդրել սեռական ոտնձգության ենթարկված կանանց մասին հայտարարության համար

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն ներողություն է խնդրել այն հայտարարության համար, ըստ որի՝ «կանայք հիմնական բողոքում են սեռական բնույթի ոտնձգություններից այն դեպքում, երբ այդ գործողություններն իրականացնողները տգեղ մարդիկ են», տեղեկացնում է dailymail.co.uk-ը:

Ըստ Մորենոյի՝ այժմ այնպիսի իրավիճակ է, որ տղամարդիկ անընդհատ վատաբանվելու սպառնալիքի առաջ են կանգնած:

Նախագահն ասել է. «Դա սեռական ոտնձգություն է դառնում, եթե դա անողը տգեղ մարդ է, բայց եթե նրա արտաքինը լավն է ու համապատասխանում է գեղեցկության չափանիշներին, կանայք հակված չեն մտածել, որ դա ոտնձգություն է»:

Իշխող կուսակցության անդամ Սոլեդա Բուենդիան էլ նշել է, որ երկրի նախագահն այդպիսով արդարացնում է կանանց դեմ բռնությունը: Ըստ նրա՝ սեռական ոտնձգությունը, բռնաբարությունը, թրաֆիքինգն ու սեռական  բնույթի շահագործումը չի կարելի ծիծաղի առարկա դարձնել:

Նախագահի խոսքերը քննադատել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները:

Էկվադորի նախագահը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել, և որ ինքը մերժում է կանանց դեմ բռնության բոլոր տեսակները:

  • Կիսվել: