կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավարը կոչ է անում չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP29-ին, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները

ԵԽԽՎ-ում գերմանական պատվիրակության ղեկավարը կոչ է անում չմասնակցել Ադրբեջանում կայանալիք COP29-ին, քանի դեռ ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները

Եվրոպայի խորհրդի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր Անար Մամեդլին դարձյալ ադրբեջանական բանտում է և պետք է անհապաղ ազատ արձակվի։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանական պատվիրակության ղեկավար Ֆրանկ Շվաբեն։

«Ոչ մի երկիր չի կարող գնալ COP29 առանց Մամեդլիի և մյուս բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման պահանջի»,-նշել է նա:

  • Կիսվել: