հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդից հանելուն

ԵԽԽՎ-ն կողմ է քվեարկել Ռուսաստանին Եվրոպայի խորհրդից հանելուն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները միաձայն՝ 216 կողմ, 3 ձեռնպահ քվերակությամբ կոչ են արել Ռուսաստանին լքել Եվրոպայի խորհուրդը։

«Վեհաժողովը միաձայն քվեարկելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին կոչ է արել միջնորդել, որ Ռուսաստանն անհապաղ դուրս գա Եվրոպայի խորհուրդից

Վեհաժողովը նաև գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս չի կարող լինել կազմակերպության անդամ»,- ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը հայտարարել էր, որ  Ռուսաստանը որոշել է դուրս գալ կազմակերպությունից, հայտնում է Ինտերֆաքսը։ 

  • Կիսվել: