կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

ԵԽ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի հետ, փոխանցում է «Լուրեր»-ը։

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության խթանման կարևորությունը, այդ թվում՝ վստահության ամրապնդման միջոցներով:

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հաստատել է, որ բոլոր նրանք, ովքեր ապրում են Եվրոպայի խորհրդի աշխարհագրական տարածքում, իրավունք ունեն լիարժեք օգտվելու մարդու բոլոր իրավունքներից և ազատություններից, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ալի Նաղիևը ստորագրել է Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիան։

  • Կիսվել: