շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Եկատերինբուրգում ադրբեջանական շուկա են քանդել

Եկատերինբուրգում ադրբեջանական շուկա են քանդել

Եկատերինբուրգի քրեական շրջաններից մեկում՝ Սորտիրովկայում, ադրբեջանական շուկա է լիկվիդացվել: Այս մասին գրում է Բլոկնոտ Ռոսիա-ն։

Ըստ Եկատերինբուրգի տելեգրամյան ալիքների՝ շուկայի քանդումը, հավանաբար, կապված է ադրբեջանական սփյուռքի վրա ռուսական ուժային կառույցների ճնշումների հետ, որի ղեկավարը դաշնային հետախուզման մեջ է հայտարարվել։

Նշվում է, որ հարձակման կարող են ենթարկվել նաև մոսկովյան «Սադովոդ» և «Ֆուդ Սիթի» շուկաները, որոնք պատկանում են ադրբեջանցի ձեռնարկատերեր Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սրվել են 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտակայքում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո։ Հետագայում դրանք ավելի են սրվել, երբ Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում ռուսների «որս» են սկսել։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: