հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եկատերինբուրգի Մանհեթեն բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

Եկատերինբուրգի Մանհեթեն բիզնես կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել

Եկատերինբուրգի «Մանհեթեն» բիզնես կենտրոնում նոյեմբերի 25-ի երեկոյան անհայտ անձինք ներխուժել են շենք և կրակ բացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի մասին հաղորդագրությունը ոստիկանության թիվ 1 բաժինը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանության քննչական խումբը։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց և բուժօգնություն են ստանում։ Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքներն ու անձինք։

Դեպքի ականատեսների վկայությամբ՝ մոտ 20 մարդ ներխուժել է բիզնես կենտրոն, նրանք դուրս են շպրտել պահակներին ու սկսել կրակել։

Հաղորդվում է նաև, որ հարձակվողները օպերատիվորեն փակել են տեսախցիկները։

«Իզվեստիա»-ի աղբյուրը հայտնել է, որ դա կարող է լինել կառավարող ընկերությունների միջև կոնֆլիկտ։ Նրա խոսքով՝ նախօրեին անհայտ անձինք եկել են բիզնես կենտրոնի շենք ու փոխարինել պահակներին։

  • Կիսվել: