չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են. Լապշին

Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են. Լապշին

Բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինն իր յութուբյան ալիքում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիները հայ զինծառայող Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի զարմիկներն են։

Նրա խոսքով՝ Սաֆարով եղբայրները 2020թ. փորձել են իր դեմ մահափորձ կազմակերպել: Պատվերը նրանք ստացել են Եկատերինբուրգի քրեական հեղինակություններից մեկի կողմից, որին էլ այդպիսի հրահանգ է տվել  Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալության ժամանակ մահացել են հանցավոր խմբավորման անդամներ Զիյադին և Հուսեյն Սաֆարով եղբայրները։

 

  • Կիսվել: