չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵՀ-ն կքննարկի Եվրամիությանը «արագացված ընթացակարգով» անդամակցելու Ուկրաինայի դիմումը. Welt

ԵՀ-ն կքննարկի Եվրամիությանը «արագացված ընթացակարգով» անդամակցելու Ուկրաինայի դիմումը. Welt

Եվրահանձնաժողովը մտադիր է սկսել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների քննարկումը «արագացված ընթացակարգով» Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Welt թերթը։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ մի քանի շաբաթից համապատասխան հարցերը պետք է ուղարկվեն շահագրգիռ երկրներին։ Լինելով «արագացված գործընթաց», դա, այնուամենայնիվ, շատ երկար ժամանակ կպահանջի՝ նշում է թերթը։ Ընդ որում՝ ճշտվում է, որ դրա արդյունքը հստակեցված չէ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրախորհրդին ուղղված ուղերձում ասել էր, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի երկրին եվրոպական ընտանիք ընդունելու որոշումը:

  • Կիսվել: