շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Եգիպտոսը զգուշացրել է Իսրայելին՝ Գազայում ցամաքային գործողության հետևանքների մասին

Եգիպտոսը զգուշացրել է Իսրայելին՝ Գազայում ցամաքային գործողության հետևանքների մասին

Եգիպտոսը նախազգուշացնում է «աննախադեպ հումանիտար հետևանքների» և անվտանգության ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ Գազայի հատվածում իսրայելական լայնածավալ ցամաքային գործողության հետևանքով, ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Եգիպտոսը խորը մտահոգություն է հայտնում Գազայի հատվածում իսրայելական ցամաքային ռազմական գործողության պոտենցիալ վտանգավոր հետևանքների և երեխաների, կանանց և անզեն քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորների թվի ակնկալվող աճի կապակցությամբ՝ միջազգային իրավունքի կոպտագույն խախտման հետևանքով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: