հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եգիպտոսը կորոնավիրուսի չորրորդ ալիքի մեկնարկի մասին է հայտարարել

Եգիպտոսը կորոնավիրուսի չորրորդ ալիքի մեկնարկի մասին է հայտարարել

Եգիպտոսում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է սկսվել, ասել է նախագահի խորհրդական Մուհամմադ Թագ էդ-Դինը:

«Դեպքերի թիվն ամեն օր ավելանում է, ալիքի գագաթնակետին հասնելուց հետո թվերը կնվազեն»,- Shams հեռուստաընկերությանը ասել է Թագ էդ-Դինը:
 
Նրա խոսքով՝ նոր հիվանդների մեծամասնության մոտ վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է, սակայն դեպքերի թվի ավելացման դեպքում հոսպիտալացման անհրաժեշտությունը կմեծանա: Պաշտոնյան նշել է, որ իշխանությունները քաղաքացիներին զգուշացրել են զանգվածային, այդ թվում՝ կրոնական հավաքներից, ինչպես նաեւ մի քանի հազար հանդիսատեսի համար նախատեսված համերգներից խուսափելու անհրաժեշտության մասին:
 
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք, մահացել է 8 հիվանդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է հիվանդության ավելի քան 286 000 դեպք, մահացել է ավելի քան 16 000 մարդ:
 
Օրական դեպքերի թվի ռեկորդը գրանցվել է հունիսի 19-ին՝ կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ, երբ վարակների թիվը հասել էր 1774-ի: Ավելին, այս տարվա հուլիսի կեսից մինչեւ օգոստոսի կեսը ամեն օր գրանցվում էր մինչեւ 100 նոր դեպք:

  • Կիսվել: