ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս տարվա երկրորդ կեսին կհանդիպեն Եգիպտոսի Թուրքիայի նախագահները․ Al Arabiya

Այս տարվա երկրորդ կեսին կհանդիպեն Եգիպտոսի Թուրքիայի նախագահները․ Al Arabiya

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մարտի 18-ին Կահիրեում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ պայմանավորվածության են եկել, որ 2023 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա երկու երկրի ղեկավարների հանդիպում, տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Եգիպտոսի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում Չավուշօղլուն նշել է, որ կողմերը նախապատրաստական աշխատանքներ են տանում երկու երկրների նախագահների հանդիպման համար։ Նա հավելել է, որ դա կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված ընտրություններից անմիջապես հետո։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ «Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը վերսկսվել է անցյալ տարի Կատարում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո»։

Թուրքիայի արտգործնախարարը վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանել Եգիպտոս։

Նշենք, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունները վատթարացել են 2013 թվականին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո։ Դրանից հետո երկու երկրներն էլ հետ են կանչել իրենց դեսպաններին։ 2021 թվականի մարտին Չավուշօղլուն հայտարարեց Անկարայի և Կահիրեի միջև դիվանագիտական մակարդակով շփումների վերականգնման մասին։ 2022 թվականի նոյեմբերին Կատարում ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցավ նախագահներ Էրդողանի և Ալ-Սիսիի կարճ հանդիպումը

 
   

  • Կիսվել: