կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եգիպտոս-Գազա սահմանային անցակետը կարող է վերաբացվել՝ բնակիչներին տարհանելու համար

Եգիպտոս-Գազա սահմանային անցակետը կարող է վերաբացվել՝ բնակիչներին տարհանելու համար

Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը հոկտեմբերի 14-ին հավանաբար կբացվի՝ Գազայի բնակիչներին տարհանելու համար։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի ճգնաժամային կառավարման հյուպատոսական համակարգը խորհուրդ է տվել, որ Ռաֆահի անցակետը կարող է բաց լինել շաբաթ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչները իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ ակտիվորեն քննարկում են Գազայի բնակիչների անվտանգ ելքի համար միջանցքի ստեղծման հարցը։

«Մենք աշխատում ենք իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ՝ ստեղծելու անվտանգ հումանիտար միջանցք ինչպես Գազայի բնակիչների համար, ովքեր փորձում են խուսափել այս պատերազմից, այնպես էլ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի այդ տարածքում գտնվող կարիքավորներին», - նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: