Եղիսաբերթ Երկրորդը ստորագրել է ԵՄ-ի հետ Մեծ Բրիտանիայի ազատ առևտրի համաձայնության վերաբերյալ օրինագիծը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհին ստորագրել է Brexit-ից հետո Լոնդոն-Բրյուսել հարաբերություններին վերաբերող օրինագիծը, ինչը նշանակում է, որ փաստաթուղթն արդեն օրենքի ուժ է ստացել: Այս մասին տեղեկացնում է TASS գործակալությունը:
Ավելի վաղ Միացյալ Թագավորության օրենսդիր մարմնի երկու պալատները հավանության էին արժանացրել Եվրամիության հետ Մեծ Բրիտանիայի համագործակցության և առևտրի համաձայնագիրը, որից հետո այն ստորագրել էր նաև Եղիսաբեթ թագուհին:
Այսպիսով, Միացյալ Թագավորությունը օրինագծի տակ միապետի ստորագրությունից և օրենսդիր մարմնի երկու պալատներում դրա քննարկման ընթացքից հետո իր կողմից ավարտեց Եվրամիության հետ առևտրի և համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացը, որը ձեռք է բերվել դեկտեմբերի 24-ին և որոշելու է կողմերի հարաբերությունների պայմանները 2021 թվականի հունվարի 1-ից:


