հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵԱՏՄ-ում ընդունել են կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը

ԵԱՏՄ-ում ընդունել են կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը

ԵՏՀ Կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Փաստաթուղթը մշակվել է «Ռազմավարություն-2024»-ի իրականացման նպատակով։ Այն սահմանում է ԵԱՏՄ-ում կանաչ տնտեսության չորս սկզբունք։
 
Հիմնական սկզբունքների թվում Մալկինան նշել է թափանցիկությունն ու կոոպերացիոն գրավչությունը Կանաչ նախագծերի իրականացման ժամանակ, անդամ պետությունների միջև կլիմայական կարգավորման ազգային համակարգերի փորձի և մշակված պրակտիկայի փոխանակումը, տնտեսական արդյունավետությունը, ինչպես նաև տնտեսական աճի և շրջակա միջավայրի վրա մարդածին ազդեցության միջև անջրպետի մեծացումը:
 
«Մշակված հայեցակարգում առաջին անգամ ԵԱՏՄ մակարդակում սահմանվել է նախագծերը կանաչների շարքին դասելու` միջազգայնորեն ճանաչված չափանիշների շարքը։ Այդ չափանիշների օգտագործումը միության յուրաքանչյուր պետության թույլ կտա մի կողմից ապահովել անհրաժեշտ հավասարակշռությունը էկոլոգիայի և կլիմայի պաշտպանության, և, մյուս կողմից, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ազգային նպատակների իրագործման միջև»,-հավելել է Մալկինան։
 
Նրա խոսքով` կանաչ տնտեսության զարգացման համաեվրասիական մոտեցումների կիրառումը պայմաններ է ստեղծում էկոլոգիական կարգավորման ազգային համակարգերի փոխադարձ ճանաչման և այսպես կոչված կլիմայական արգելքների չկիրառման համար, ընդ որում` ոչ միայն ԵԱՏՄ պետությունների, այլև այդ սկզբունքներին աջակցող արտաքին գործընկերների հետ:
Մալկինան նաև հայտնել է, որ ԵԱՏՄ երկրներին խորհուրդ է տրվել հայեցակարգը հաշվի առնել կանաչ տնտեսությանն անցնելու միջոցառումների մշակման ժամանակ:

  • Կիսվել: