շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին և Բաքվին. Օսմանի

ԵԱՀԿ-ն երկխոսության հարթակ է առաջարկում Երևանին և Բաքվին. Օսմանի

Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված երկխոսության օգտին: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին՝ Սկոպյեում կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։

«ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված քաղաքական գործընթացի շարունակմանը»,-ասել է նա։

Օսմանին հավելել է, որ այդ նպատակով ԵԱՀԿ-ն «կառուցողական երկխոսության» հարթակ է առաջարկում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ադրբեջանական կողմին է ուղարկել խաղաղության պայմանագրի 6-րդ առաջարկը։ Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին ասել է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Ադրբեջանի ղեկավարությունը քաղաքական կամք դրսևորի։

  • Կիսվել: