հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵԱՀԿ դիտորդները հրաժարվել են Թուրքիայի ընտրությունները որակել «արդար և ազատ»

ԵԱՀԿ դիտորդները հրաժարվել են Թուրքիայի ընտրությունները որակել «արդար և ազատ»

ԵԱՀԿ դիտորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշված է, որ իրենք հրաժարվում են Թուրքիայի նախագահական ընտրությունները որակել որպես ՛՛արդար և ազատ՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Չափազանց անհեռատես կլինի ասել, թե ընտրություններն ազնիվ էին։ Քվեարկության երկրորդ փուլն անցել է ոչ ժողովրդավար պայմաններում՛՛,-նշված է դիտորդների հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաղթել է ձայների 52 տոկոս արդյունքով, ընդդիմությունից նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ձայների 48 տոկոսը:

  • Կիսվել: