շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ե՞րբ գագաթնակետին կհասնի կորոնավիրուսի համաճարակը. ԱՀԿ-ի տեսակետը

Ե՞րբ գագաթնակետին կհասնի կորոնավիրուսի համաճարակը. ԱՀԿ-ի տեսակետը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում կարծում են, որ նոր կորոնավիրուսի հիվանդությունն իր գագաթնակետին կհասնի առաջիկայում, սակայն ամեն ինչ կախված կլինի համաճարակը զսպելու ուղղությամբ երկրների ձեռնարկած գործողություններից, Ժնեւում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ ճգնաժամային հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Վան Կերկխովեն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման: Համաճարակի զարգացման հետագիծը կախված է յուրաքանչյուր երկրի գործողություններից: Դա կախված կլինի նրանից, թե ինչպես երկրներն ագրեսիվ կերպով կարձագանքեն առաջին դեպքերին, որոնք ի հայտ են գալիս: Սակայն մենք չենք կարող ասել, թե երբ կլինի գագաթնակետն ամբողջ աշխարհում: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս վաղ»:

Փորձագետը նաեւ ասել է, որ համաճարակի հետեւանքով մեծ վնաս կրած երկրները կարողացել են կասեցնել վարակվելու նոր դեպքերը, աակայն անհրաժեշտ է զգոն լինել, քանի որ վարակը կարող է կրկնվել:

  • Կիսվել: