հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ձյուն և կարկուտ Սաուդյան Արաբիայում

Ձյուն և կարկուտ Սաուդյան Արաբիայում

Սաուդյան Արաբիայի մի քանի շրջանում անսպասելի մեծ քանակությամբ ձյուն և կարկուտ է տեղացել: Ավելի շատ տուժել Է Էլ Բաջա շրջանը, գրում է Euronews-ը։

Եղանակի այս անկանխատեսելի փոփոխության պատճառով շատ ճանապարհներ արգելափակվել են, մեքենաները խրվել են ձնակույտերի մեջ։ Մաքրման համար ստիպված կիրառել են ծանր շինարարական տեխնիկա։

Էլ Բահիի կրթության դեպարտամենտում կոչ են արել դպրոցականներին մի քանի օր ուսումն իրականացնել «հեռավար», քանի որ աշակերտների և ուսուցիչների համար ուսումնական հաստատություն հասնելը դժվարացել է:

  • Կիսվել: