ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձյան առատ տեղումների պատճառով Իսպանիայում զոհեր են գրանցվել

Ձյան առատ տեղումների պատճառով Իսպանիայում զոհեր են գրանցվել

Իսպանիայում ձյան առատ տեղումներ, անձրևներ և ուժեղ քամիներ են գրանցվում: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով առնվազն երեք մարդ է մահացել, տեղեկացնում է AP-ը:

Նշվում է, որ եղանակային պայմանների պատճառով հինգ նահանգների իշխանությունները ստիպված են եղել արտակարգ իրավիճակի բարձր պատրաստականության մակարդակ հայտարարել:

Երկրի արևելյան շրջանում ավելի քան 30 ճանապարհ է փակվել: Աշխատանքները դադարեցրել է Ալիկանտեի օդանավակայանը: Վալենսիա նահանգի Գանդիա քաղաքում ավերածություններ են գրանցվել. փոթորիկի հետևանքով վնասվել է քաղաքապետարանի մոտակա կառույցը:

Ինչպես ակնկալվում է՝ անբարենպաստ եղանակը կշարունակվի մինչև չորեքշաբթի:

 

  • Կիսվել: