շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ձեզ կտանք վերնաշապիկի կեսը, բայց ոչ ամբողջը․ Օրբանը՝ Ուկրաինային

Ձեզ կտանք վերնաշապիկի կեսը, բայց ոչ ամբողջը․ Օրբանը՝ Ուկրաինային

Հունգարիայի կառավարությունը կկրճատի ուկրաինացի փախստականների աջակցությունը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X-ում:
Քաղաքական գործիչը նշել է՝ ուկրաինացիները ավելի շատ աջակցություն են ստանում, քան գործազուրկ հունգարացիները: Վարչապետի խոսքով՝ ուկրաինացի փախստականներին տրամադրվող օգնության մակարդակը դեռևս չափազանց բարձր է:

«Մենք նրանց աջակցել ենք, օգնել։ Մինչ օրս տասնյակ հազարավոր ուկրաինացիներ բնակվում են Հունգարիայում։ Մենք միակ երկիրն ենք, որը հայտարարել է, որ նրանք կարող են ստանալ նույն պետական աջակցությունը, ինչ հունգարացիները։ Սիրելի ուկրաինացի ընկեր մենք ենք ձեզ կտանք վերնաշապիկի կեսը, բայց ոչ ամբողջը», - նշել է Օրբանը։

  • Կիսվել: