երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ձեռնարկված միջոցառումների հիման վրա ներխուժման սպառնալիքը Բելառուսից բացակայում է․ Զելենսկի

Ձեռնարկված միջոցառումների հիման վրա ներխուժման սպառնալիքը Բելառուսից բացակայում է․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ այլիքում ասել է, որ Բելառուսից «ներխուժման» սպառնալիք չկա:

«Հետախուզական տվյալների և ձեռնարկված միջոցառումների հիման վրա ներխուժման սպառնալիքը Բելառուսից բացակայում է»,- գրել է նա։

Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին հանձնարարել էր ուժեղացնել բելառուսական ուղղությունը։ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նույնպես հայտարարել է, որ Վարշավան պատրաստ է էլ ավելի ամրապնդել Բելառուսի հետ սահմանը՝ կապված «Վագներ» խմբի մարտիկների այդ երկիր ժամանելու հետ։

  • Կիսվել: