ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձերբակալվել է Իրանի Մաշհադ քաղաքում իրականացված ահաբեկչության հեղինակը

Ձերբակալվել է Իրանի Մաշհադ քաղաքում իրականացված ահաբեկչության հեղինակը

Իրանի Խորասան Ռազավի նահանգի դատախազ Մոհամադ Հոսեյն Դորուդին հայտնել է Մաշհադ քաղաքում իրականացված ահաբեկչության հեղինակի ձերբակալության մասին: Ահաբեկչության հետևանքով նահատակվել էին երկու իրավապահներ, գրում է parstoday.com-ը:  

Հինգշաբթի երեկոյան, Մաշհադի Հոր Ամելի խաչմերուկում, մի խումբ ահաբեկիչներ հարձակվել էին հինգ աշխարազորայինների վրա, սպանելով նրացից երկուսին և վիրավորելով մյուսներին:

Խորասան Ռազավի նահանգի կենտրոնի դատախազ Մոհամադ Հոսեյն Դորուդին ասել է. «Ահաբեկիչը ձերբակալվել է կենտրոնական նահանգներից մեկում՝ երկրի արևմտյան սահմանները լքելու պահին: Եվս ութ անձ ձերբակալվել է՝ վերջինիս թաքցնելու և փախուստին օժանդակելու պատճառով:

Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին, Մաշհադում անկարգությունների մասնակիցներին կալանավայրում այցելության ժամանակ ընդգծել է, որ նման հակամարդկային գործողություններն անարձագանք չեն մնալու։

Նա ասել է. «Թշնամին ամբողջ ուժով մուտք է գործել ասպարեզ, սակայն Իրանի ժողովուրդը չի վախենում նրանց սպառնալիքներից և չեզոքացնելու է խռովարարների սադրանքները»։

 

  • Կիսվել: