չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ծառայության պետը

Ձերբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ծառայության պետը

Ձրբակալվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին ենթակա ծառայության վառելիքի և քսայուղերի ծառայության պետ, կապիտան Ուլվի Հասանովը, հայտնում է Turan-ը։

Ադրբեջանական ԶԼՄ-նրը հայտնում են, որ Ադրբեջանի Զինվորական դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ֆիրադ Ալիևն  ասել է, թե Հասանովին մեղադրանք է առաջադրվել 179.3.2 (յուրացում կամ յուրացում խոշոր չափերով), 341.1 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ գերազանցելը) և այլ հոդվածներով։

Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ՝ Հասանովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 

  • Կիսվել: