կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ձեր վիշտը մեր վիշտն է. Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին

Ձեր վիշտը մեր վիշտն է. Ադրբեջանի պաշտպանության նախարարը ցավակցել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարին

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ցավակցություն է հայտնել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

՛՛Սույն թվականի հունվարի 12-ին ինձ խորապես վշտացրեց այն լուրը, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները սպանվել և վիրավորվել են ՛՛Փենչե-Քիլիթ՛՛ հակաահաբեկչական գործողության շրջանում ահաբեկչական կազմակերպության անդամների դավաճանական հարձակման հետևանքով։ Ձեր վիշտը մեր վիշտն է:

Խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր տեսակի դրսևորումները ։ Ահաբեկչության դեմ կոշտ պայքարում մենք միշտ ձեր կողքին ենք և աջակցում ենք Թուրքիայի եղբայրական զինված ուժերին։

Խաղաղություն եմ մաղթում Շահիդ դարձած թուրք հերոս զինվորների հոգիներին, խորին ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին, կիսում ենք նրանց վիշտը՛՛,-ասված է ցավակցության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: