շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դուք էլ ունեք հուշարձան մեր հողում. ռուս պատգամավորն Ադրբեջանին

Դուք էլ ունեք հուշարձան մեր հողում. ռուս պատգամավորն Ադրբեջանին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին մեկնաբանել է Ադրբեջանում ռուս նկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի ապամոնտաժումը՝ պնդելով, որ Բաքուն «ոչ մի քայլ չի անում լարվածության նվազման ուղղությամբ»։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Ռոստովի շրջանում կա հուշահամալիր՝ նվիրված Ադրբեջանական երկու դիվիզիաների, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվել են Դոնի հողում։ Պատգամավորը ընդգծել է, որ Ռուսաստանը պատվում է այդ զոհերի հիշատակը և երբեք չի պայքարում պատմության դեմ, ի տարբերություն Ադրբեջանի, որը, ըստ նրա, «սկսել է պատերազմել լրագրողների ու մամուլի դեմ՝ անվանումների պատճառով»։

Վոդոլացկին տեղի ունեցածը որակել է որպես «անբարոյականություն» և հավելել, որ հուշարձանը Ստեփանակերտում տեղադրել էր տեղի ռուս համայնքը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները հիմա զբաղված են «անձնական վրեժով ու հուշերի ջնջմամբ», ինչը վնասում է նաև հենց իրենց, գրում է Лента.ру-ն։

  • Կիսվել: