հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Դուբայում ավիաշոուի ժամանակ հնդկական կործանիչ է վթարվել. օդաչուն զոհվել է

Դուբայում ավիաշոուի ժամանակ հնդկական կործանիչ է վթարվել. օդաչուն զոհվել է

Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել հնդկական արտադրության «Թեջաս» տիպի կործանիչը, օդաչուն զոհվել է, տեղեկացնում է DW-ն։

Նշվում է, որ, ինչպես տեղեկացրել են Դուբայի իշխանությունները, դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, իսկ հրշեջները պայքարում են բռնկված հրդեհի դեմ։

Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռը ցուցադրական թռիչքից հետո կորցրել է կառավարումը, ցածր թռիչքի ժամանակ բռնկվել է և ընկել ավիաշոուի տարածքից մոտ 1,6 կիլոմետր հարավ։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են օդաչուի մահվան փաստը:

  • Կիսվել: